Օհանյան․ Խաղաղությունը պետք է պարտադրել 8 նոյեմբերի 2021 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության համար պետք է պայմաններ լինեն՝ այն չպետք է մուրալ, խաղաղությունը պետք է պարտադրել կամ գոնե այսօրվա պայմաններում լիարժեք պաշտպանել: Նա ընդգծել է, որ լիարժեք խաղաղության համար հակառակորդը՝ Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական տանդեմը, պետք է փոխի իր հռետորաբանությունը և նաև իր գործողություններով պետք է ցույց տա, որ իրականում գնում է խաղաղության։ «Պետք է դուրս գան ՀՀ տարածքներից, որտեղ որ մխրճվել են, բոլոր տիպի ճնշումներից զերծ մնան»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը, կարելի է ասել, պարտադրվել է ՀՀ իշխանություններին, և Արցախից հանձնվել են տարածքներ, դրանից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը, թուրքերը հայտնվել են ՀՀ սահմաններում: Խոսելով ապաշրջափակման մասին՝ Օհանյանն ասել է․ «Մեր տեսակետն այն է, որ չի կարող լինել տարածքների ապաշրջափակում, եթե չկա դրա իրավապայմանագրային հենքը, դրա ռեալ գնահատականը անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական առումով»։ Նրա խոսքով, ճանապարհների բացումը ժամանակավրեպ է, երբ հակառակորդի հետ չկա խաղաղության պայմանագիր, հակառակորդը հոխորտում է և ստիպում է գնալ դրան, իսկ հայկական կողմը փոխանակ անվտանգային համակարգը ձևավորի, խաղաղություն է մուրում: «Իմ կարծիքով, այս ապաշրջափակումը բերելու է ավելի խորը շրջափակման՝ և տնտեսական ճնշում է լինելու, և ժողովրդագրական պատկերն է փոխվելու հատկապես Սյունիքի հատվածում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |