Հայաստանում ստեղծվող Հանրային խորհուրդը կամուրջ կդառնա իշխանությունների եւ ժողովրդի միջեւ25 մարտի 2009 - 18:16 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրային խորհուրդն առանձնահատուկ դեր է խաղալու երկրում քաղաքացիական հասարակության հաստատման եւ ժողովրդավարության զարգացման գործում»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հանրային խորհրդի ստեղծման աշխատանքների կոորդինատոր, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Վստահ եմ, որ հանրային խորհուրդը կդառնա մի կառույց, որը ոչ թե պարզապես կբարձրացնի մեր հասարակությանը անհանգստացնող խնդիրները եւ կներկայացնի դրանք կառավարությանը, այլեւ կփորձի գտնել դրանց լուծման ճանապարհները»,- նկատել է Վազգեն Մանուկյանը: Հայաստանի նախկին վարչապետի խոսքով, հանրապետությանն անհրաժեշտ է ունենալ այնպիսի կառույց, որը կապահովի իշխանությունների եւ ժողովրդի միջեւ կապը: «Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց Հանրային խորհուրդն ի զորու կլինի լուծել հասարակական կյանքի խնդիրները, եւ չի բացառվում, որ Հանրային խորհրդի կարգավիճակն ու իրավասությունները ամրագրվեն հանրապետության Սահմանադրության մեջ»,- նշել է Վազգեն Մանուկյանը:Նրա խոսքով, ներկայումս ՀՀ խորհրդարանի եւ կառավարության գործունեության կանոնադրության մեջ փոփոխություններ ներմուծելու աշխատանքներ են տարվում: «Այդ փոփոխությունների ներմուծումից հետո Հանրային խորհուրդը իրավունք կունենա երկրի օրենսդիր եւ գործադիր մարմիններ ուղղել իր ներկայացուցիչներին, որոնք իրավասու կլինեն հանդես գալ հայտարարություններով եւ ներկայացնել Խորհրդի դիրքորոշումը զանազան հարցերի շուրջ: Այդպիսով, Խորհուրդը կկարողանա ազդել պետական կառույցների կողմից որոշումների ընդունման վրա եւ իրականացնել այդ գերատեսչությունների հասարակական հսկողությունը»,- նկատել է Վազգեն Մանուկյանը: Մարտի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ի նշանակման եւ խորհրդի կարգավիճակի հաստատման մասին հրամանագիր է ստորագրել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |