ՀՀ-ում կորոնավիրուսի 1121 նոր դեպք կա և 67 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1121 նոր դեպք կա և 67 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 322,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1121-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 67 դեպք է գրանցվել, 62-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6762 դեպք կա, այլ պատճառով՝ 1342։

Ապաքինվել է ևս 2191 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 285,057 է։ Փաստացի բուժվողների թիվը 29,203 է։

Ընդհանուր առմամբ 2,192,270 թեստ է արվել, մեկ օրում` 9152։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---