Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատողներն Արցախի քաղաքացուն սպառնացել են սպանել, հաշվեհարդար լինել

Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատողներն Արցախի քաղաքացուն սպառնացել են սպանել, հաշվեհարդար լինել

PanARMENIAN.Net - Արցախի դատախազություն հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդարի սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին, տեղեկացնում է ԱՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու:

Նշվում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում տարբեր հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել ինչ-ինչ գործընթացների մեջ` նպատակ ունենալով նրանցից ստանալ տեղեկություն, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները:

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին անգամ խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---