«ADC» ընկերությունը ներկայացրել է նոր ծառայությունները ոչ մեծ ընկերությունների համար25 մարտի 2009 - 19:04 AMT PanARMENIAN.Net - «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ինտերնետ պրովայդերն այսօր հայտարարել է նոր ապրանքատեսակի գործարկման եւ իր գրեթե բոլոր ծառայություններին միանալու սակագների իջեցման մասին: Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:Հաղորդագրության համաձայն, նոր «Ինտերնետ Օֆիս Մինի» ապրանքատեսակը մշակվել է հատուկ փոքր ընկերությունների համար. ամսական վճարի մակարդակը մատչելի է, իսկ թողունակությունը լիովին համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին: ADC-ն իջեցրել է հետեւյալ ծառայություններին միանալու սակագները. «Ինտերնետ Օֆիս», «Ինտերնետ Օֆիս Պրովայդերների համար», «Ինտերնետ Էնթերփրայս(CIR)» եւ «Դատա Պրո»: Թվարկված ծառայությոնների միացման արժեքը ներկայումս 50 000 դրամ է: ADC-ն միջազգային համատեղ ընկերություն է, որը հիմկնադրվել է 2006թ. ապրիլին: Ընկերությունը ստեղծել եւ Երեւանում շահագործում է ավելի քան 400 կմ երկարությամբ եզակի օպտիկա-մալուխային հեռահաղորդակցային ցանց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |