Նախագիծ․ Վարկերը բացառապես անկանխիկ կտրամադրվեն 9 նոյեմբերի 2021 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է սահմանափակել կանխիկ գործարքները։ Գաղափարն այն է, որ տնտեսվարողն իրավունք չունենա մերժել հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը: Նախագծով բացառվում են կանխիկով գործառնություններն իրավաբանական անձանց միջև, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավահարաբերությունների դեպքում մինչև 300,000 դրամ կանխիկով գործառնությունները թույլատրելի են: Այս շարքում բացառություններ կան. պետական կամ ՏԻՄ բյուջեներից կատարվող ցանկացած վճարում պետք է բացառապես անկանխիկ լինի: Գրավատների կողմից տրամադրվող վարկերի պարագայում սահմանվել է 20,000 դրամի շեմ, բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկերն ու փոխառությունները ևս բացառապես անկանխիկ եղանակով պետք է տրամադրվեն: Անկանխիկ պետք է լինեն նաև փաստաբանների և նոտարների մատուցած ծառայությունների դիմաց վճարումները, կրթական և բժշկական հաստատություններում կատարվող վճարումները: Աբրահամյանը նշել է, որ կանխիկ գործառնությունները թե անվտանգության, թե ծախսի հասանելիության ու արագության առումով ավելի թանկ են: Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացության: Քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին» հարցը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |