Moderna-ի ավելի քան 60,000 դեղաչափ է հասել ՀՀ

Moderna-ի ավելի քան 60,000 դեղաչափ է հասել ՀՀ

PanARMENIAN.Net - Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակում Սլովակիայից Հայաստանին նվիրաբերված ամերիկյան Moderna ընկերության 60,700 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Օդանավակայանում ներկա են եղել Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ովքեր հանձնել են նվիրատվությունը առողջապահության նախարարությանը:

Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Հայաստանում կիրառվող «Սպայկվաքս» պատվաստանյութը նախատեսված է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---