Գեղարքունիքում անտիկ շրջանի բրոնզե մատանիներ և ուլունքներ են գտել10 նոյեմբերի 2021 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։ Գտածոները կհանձնվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին։ Քանագեղում պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։ Քանագեղի հնավայրը թվագրվում է մ․թ․ա․ 15-14 – մ․թ․ա․ 7-6 դարերով։ Այս տարի հնավայրում պեղումներ արշավախմբի ղեկավարն էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, տեղեկացնում է Hushardzan.am-ը։ «Դամբարանի վերգետնյա մասը վնասված է, փորձել էին սալերը շարժել, բայց հավանաբար ծանրության պատճառով չեն կարողացել։ Փորձել էին նաև մտնել դամբարանախցի մեջ։ Գանձախույզները մասամբ ավիրել են մի քանի դամբարաններ՝ թշնամաբար վերաբերվելով մեր նախնիների պատմամշակութային ժառանգությանը», – ասել է Փիլիպոսյանը։ Նրա խոսքով՝ ավելորդ հողակույտը հեռացնելուց հետո պարզ է դարձել, որ դամբարանը շուրջ 14 մետր տրամագծով կրոմլեխ ունի (բրոնզեդարյան կառույցի տեսակ)։ Պեղումների ղեկավարի կարծիքով՝ հավանաբար դամբարանախցի մեջ անտիկ դարաշրջանում նորից թաղում են արել ու հանգուցյալի հետ խեցեղեն տեղադրել։ Թաղումը եղել է խմբային։ «Միանշանակ խմբային թաղում է եղել, ինչը վկայում է Սևանի ավազանում ժամանակին կատարված զոհաբերությունների մասին», – նշել է պեղումների ղեկավարը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |