Ադրբեջանցիները կրակել են Խաչիկ գյուղի տարածքում աշխատող տրակտորիստի վրա![]() 10 նոյեմբերի 2021 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ադրբեջանական դիրքերից կրակոցներ են արձակվել Վայոց ձորի Խաչիկ գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող տրակտորիստի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,- ասել է գյուղապետը։ Նա նաև հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի ցերեկը։ Հակառակորդը, հավանաբար, կրակել է ինքնաձիգից։ Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |