Իսրայելի Քնեսեթում կրկին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացվել

Իսրայելի Քնեսեթում կրկին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացվել

PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանի պատգամավորներն օրինագիծ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման և ապրիլի 24-ը հիշատակի օր հայտարարելու մասին։

Քնեսեթում օրինագիծը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորներ Յակով Մարգին, Հաիմ Բիթոնը, Մոշե Արբելը, Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը և Յոավ Քիշը, գրում է The Jerusalem Post-ը։

Սա Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջին փորձը չէ։ Ներկայացված օրինագիծն արդեն երրորդն է։

2018-ին 1915-ի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ օրինագիծը մերժվեց կառավարության դիմադրության պատճառով։2019-ին ներկայացված մյուս նմանատիպ օրինագիծը ևս չընդունվեց, թեև դրան սատարում էին նաև որոշ պաշտոնյաներ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---