Բաղրամյան. Սպառողների համար գազը հունվարի 1-ից չի թանկանա![]() 10 նոյեմբերի 2021 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Կարող եմ ասել՝ սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, միանշանակ, չի փոխվի, քանի որ արդեն բոլոր ժամկետներն անցել են», - նշել է Բաղրամյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, գրում է Aysor.am-ը։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին՝ նա ասել է, թե այդ մասով դեռ քննարկումներ են ընթանում: «Վերջնական հաշվեկշիռները երբ ստանանք, նոյեմբերի վերջ կամ դեկտեմբերի սկզբին կարող եմ ասել: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն», - ասել է Բաղրամյանը: 2021-ի սեպտեմբերին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցում հստակություն չկա՝ նշելով, որ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ քննարկումներում պահպանել գործող սակագինը։ Վերջին անգամ, Հայաստանի համար գազի սակագինը փոխվել է 2019-ի սկզբին: Սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |