ԱՀ ԱԺ կոչը ԵԱՀԿ ՄԽ-ին՝ դատապարտել Ադրբեջանի գործելաոճը, ուժային կառույցներին՝ դիմել կոշտ միջոցների10 նոյեմբերի 2021 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբին դատապարտել Ադրբեջանի գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինված ուժերին և ուժային այլ կառույցներին՝ դիմել կոշտ միջոցների։ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ցայսօր շարունակվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով ՌԴ ուժերի խաղաղապահ առաքելությունը: Խուճապային մթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունը հայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։ Անպատժելիությունից ոգևորված՝ Ադրբեջանը նոյեմբերի 8-ին զինված ներթափանցում կատարելով, կրկին ահաբեկչություն իրականացրեց ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի մոտակայքում ջրամատակարման աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի արդյունքում սպանվել է 22-ամյա երիտասարդ, 3 անձ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է՝ նման գործելաոճը վկայում է, որ հայրենիքում արցախահայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պարագայում։ «Խստորեն դատապարտում ենք նման հանցավոր արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն և համարժեք քայլերի ձեռնարկում: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինված ուժերին և այլ ուժային կառույցներին՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով դիմել կոշտ միջոցների»,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել, են ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն», «Միասնական հայրենիք», «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունները։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |