Covid 19-ի դեմ պատվաստման կեղծ հավաստագրերի և թեստերի քրգործերով 15 մեղադրյալ կա, 9-ը կալանավորված![]() 10 նոյեմբերի 2021 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Covid 19-ը համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե նույն սխեմայով կատարված պաշտոնական կեղծիքների և կաշառքի բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ քրգործերով արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր 15 անձի, որոնցից 9-ը կալանավորվել է: Մասնավորապես, բուժհաստատությունների, պետական այլ մարմինների կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ ունեցող մի շարք պաշտոնատար անձինք հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կամ երկու չափաբաժնով պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգ: Առանձին դեպքերում էլ պարզված կոռուպցիոն չարաշահումները պայմանավորված են եղել քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ ժամանող ուղևորների համար ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ապահովելու հետ: Մասնավորապես, առանձին համաճարակաբաններ, բուժհաստատությունների աշխատակիցներ պատրաստել և առանձին քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորներին իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի: Պարզվել է, որ բուժսպասարկում իրականացնող և համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնյաներ պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ, կամ առանց նմուշառման կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ ստացած քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով ապօրինի գործողությունների համար ստացել են 5000-ից մինչև 40,000 դրամ կաշառք: ԱԱԾ-ում և ոստիկանությունում հարուցվել է 20 քրգործ, որոնք վերաբերում են Երևանի և Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ բուժհաստատությունների, հիմնականում՝ պոլիկլինիկաների: Քրգործերով պատվաստման բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ են ստացել և դրանց հիման վրա ԱՐՄԵԴ համակարգում ապօրինաբար գրանցվել, կամ կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ է ստացել (ավելի քիչ թվով) ընդհանուր մոտ 310 քաղաքացի: Քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |