Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը նոյեմբերի 9-ին լուսավորվել է հայկական եռագույնով։ Այս խորհրդանշական քայլն արվել է 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի առիթով` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը։

«Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---