Սննդային թունավորման կասկածով հոսպիտալացվել է ևս 2 երեխա․ Բոլորը նույն մանկական կենտրոնից են

Սննդային թունավորման կասկածով հոսպիտալացվել է ևս 2 երեխա․ Բոլորը նույն մանկական կենտրոնից են

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 9-ի երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել տեղափոխվել 10 երեխա: Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան:

8 երեխա տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 2-ը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ նոյեմբերի 9-ի երեկոյան, արագ արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում:

Նշվում է, որ վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը:

Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է ընդունվել 8 երեխա՝ 7-11 տարեկան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---