Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք կա և 1 մահ![]() 10 նոյեմբերի 2021 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբեր 9-ին կատարվել է 343 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է մահվան 1 դեպք: 80-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն երրորդ աստիճանի, շաքարային դիաբետ երկրորդ տիպ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 162 վարակակիր: Բժիշկները 22 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19,145 քաղաքացու հետազոտություն, որից 2876-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |