Ամենայն Հայոց կաթողիկոսը Ինգա եւ Անուշ Արշակյաններին օրհնել է հաջող ելույթ ունենալու «Եվրատեսիլ 2009»-ին25 մարտի 2009 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Ինգա եւ Անուշ Արշակյաններին օրհնել է հաջող ելույթ ունենալու առաջիկա «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին: Այդ մասին քույրերը հայտնել են այսօր բլոգերների եւ լրագրողների հետ կայացած հանդիպմանը:Բլոգերների այն հարցին, թե ինչով է հիմնավորված «Նոր Պար» (Ջան-Ջան) երգի ընտրությունը «Գութան» երգի փոխարեն, Ինգա Արշակյանը պատասխանել է, որ երկրորդ երգը նախապես չի դիտարկվել մրցույթին ներկայացվելու համար եւ հեղինակային ստեղծագործություն է, որը գրել է Անուշ Արշակյանը իր անհատական ձայնասկավառակի համար: Օրերս Ինգա եւ Անուշ Արշակյանները ոճաբանների ղեկավարությամբ ֆոտոսեսիա ունեցան Մոսկվայում, նրանց հետ աշխատում էին Fresh Art Studio դիզայներական եռյակի մասնագետները: «Դիզայներներն իրենց առաջ խնդիր դրեցին լուսաբանել կովկասյան ժողովուրդների մշակույթների ամենագեղեցիկ կողմերը` ընդգծելով ամենավառ մանրամասները»,- ասել է Անուշ Արշակյանը: Մարտի 29-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները համերգով հանդես կգան Փարիզում «Provence Armenie» կազմակերպության 10-ամյակի տոնակատարությանը: Քույրերի պրոդյուսեր Արթուր Ասատրյանի խոսքով, առաջիկա համերգը չի մտնում պրոմո-տուրի մեջ, բայց կգործադրվեն բոլոր ջանքերը Փարիզի հայկական համայնքի հետ հանդիպման, ինչպես նաեւ ֆրանսիական հրատարակությունների հետ հարցազրույցների համար: Իսկ ապրիլին Արշակյան քույրերի եւ արտասահմանյան երգիչների մասնակցությամբ համերգներ կկայանան Ամստերդամում եւ Լոնդոնում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |