Սանոսյան․ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է

Սանոսյան․ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է

PanARMENIAN.Net - Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտապատումն արդեն ամբողջովին ավարտվել է, փաստացի՝ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։ Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նաև հայտնել է, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Այս պահին կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները. կառավարության որոշում նախապատրաստեցինք, համաձայն որի այդ ճանապարհի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն։ Հիմա ընթացիկ աշխատանքներ են արվում, որպեսզի մրցութային փուլն անցնենք և 2022 թվականին սկսվի շինարարությունը»,- ասել է Սանոսյանը։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։

Գորիս–Երևան միջպետական Մ2 ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար, վերջին ամիսներին երթևեկությունը կատարվում է այլընտրանքային ճանապարհով։ Իսկ Որոտանով երթևեկը իրականացվում է շարասյունով․ ավտոմեքենաներին ժամը մեկ ուղեկցում են ռուս սահմանապահները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---