2021-ին Սևանից ջրառը նախատեսվածից 57․6 մլն խմ-ով ավելի էր![]() 10 նոյեմբերի 2021 - 18:57 AMT PanARMENIAN.Net - 2021-ին Սևանից ջրառը նախատեսվածից 57․6 մլն խմ-ով ավելի է եղել, ի սկզբանե նախատեսված 75 մլն խմ փոխարեն։ Այդ մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։ Չորային եղանակի պատճառով ջրառը Սևանից ոռոգման նպատակով 2021-ին ավելացվել է՝ «Սևանի մասին օրենքով» նախատեսված առավելագույն 170 մլն խմ փոխարեն մինչև 245 մլն խմ, գրում է Sputnik Արմենիան։ «Միևնույն ժամանակ, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի չսպառենք այդ 75 միլիոնը, և արդյունքում օգտագործել ենք 57․6 մլն-ն»,-ասել է նա։ Սանոսյանն ասել է, որ այդ թիվը կարելի է վերջնական համարել, քանի որ ոռոգման շրջանն արդեն ավարտվել է։ Նա հիշեցրել է, որ նախարարությունը մի քանի ջրամբարների կառուցման նախագծեր է պատրաստում, որոնց մրցույթները կհայտարարվեն 2022-ին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |