Լյուքսեմբուրգում բանաձև են ընդունել՝ չսատարել Ադրբեջան-ԵՄ գործակցությանը, քանի դեռ հայ գերիները չեն վերադարձվել![]() 11 նոյեմբերի 2021 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց։ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի իր հայտարարության մեջ նշել էր, որ դա ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |