Փաշինյան․ Գորիս-Կապանում մաքսային հսկողություն չիրականացնելու գինը միջանցքային տրամաբանությունն էր լինելու![]() 11 նոյեմբերի 2021 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետերի տեղադրմանը, հորդորել է այդ ճանապարհով երթևեկողներին օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 այլընտրանքային ճանապարհից։ «Կարող է հարց առաջանալ՝ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»,- ասել է Փաշինյանը։ Նա մեկ անգամ ևս հայտարարել է, որ երբևէ չեն քննարկել ու չեն քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն։ «Վերջին շաբաթներին այս տրամաբանությունը հրապարակային կերպով հաստատել է նաև ՌԴ-ն։ Հենց այդ համատեքստում է Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասով»,-ասել է Փաշինյանը։ Վարչապետն ասել է, թե ադրբեջանական անցակետը ՀՀ տարածքում չի գտնվում։ «Խոսքն Էյվազլիի հատվածի մասին է»,-ասել է նա՝ հավելելով, որ երթևեկության փոփոխության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում՝ որոշ հատվածներում ճանապարհների որակի բարձրացման անհրաժեշտություն կա։ Փաշինյանը նշել է, որ Տաթև-Աղվանի հատվածն ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել՝ հավելելով, որ ինքն այդ ճանապարհով է գնացել Կապան և վստահեցնում է, որ այն որակյալ է՝ լավացման կարիք ունի կցորդիչով բեռնատարների անցումն ավելի լավ ապահովելու համար։ «Նոյեմբերի 10-ին մինչև կեսգիշեր և դրանից հետո Կապան-Տաթև հատվածով անցել է մոտ 100 կցորդիչով բեռնատար»,-ասել է նա։ Փաշինյանը նշել է նաև, որ նոր երթուղով Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, հակառակը՝ կրճատվում է։ Ադրբեջանցիները լույս նոյեմբերի 11-ի գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհին սկսել են սահմանային և մաքսային հսկողության գործառույթ իրականացնել՝ այսինքն, մաքսակետեր տեղադրել։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը տեղեկացրել է այդ մասին հայկական կողմին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |