ԱԽ քարտուղար. ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին գումար վճարելով, կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով![]() 11 նոյեմբերի 2021 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղված իրավիճակին, հայտարարել է, որ Ադրբեջանը դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց ՀՀ քաղաքացիների կողմից ադրբեջանցիներին գումար վճարելու դեպքում անցնել հնարավոր կլինի։ Նա այդ մասին ասել է` պատասխանելով այն հարցին, թե ՀՀ քաղաքացին երբ հասնի Գորիս-Կապան ճանապարհահատվածի այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները դրել են իրենց մաքսակետերը, ի՞նչ ընթացակարգով է անցնելու: «Այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով դրանք, կարող են անցնել», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է և ասֆալտապատված, կարող են քաղաքացիներն այնտեղով անցնել։ «Մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է։ Երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը», - նշել է Գրիգորյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |