Նազելի Բաղդասարյան․ Շիրակից 62 գերեվարվածից 33-ը դեռ գերության մեջ է

Նազելի Բաղդասարյան․ Շիրակից 62 գերեվարվածից 33-ը դեռ գերության մեջ է

PanARMENIAN.Net - Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ մարզից 62 գերեվարվածից 33-ը դեռ մնում է գերության մեջ։ Նա նշել է, որ հայրենադարձվել է 29 հոգի։

Նա հավելել է, որ վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվ է ընթանում, սակայն այդ հարցում ցանկացած աղմուկ և հայտարարություն վնասում է գործընթացին, հայտնում է Aysor.am-ը։

«Իմ աշխատանքային առաջին օրը հանդիպել եմ գերեվարվածների հարազատների հետ։ Այսօր էլ խնդիրներ կային, որոնք կապված են գերեվարվածների, անհետ կորածների ֆինանսական աջակցության հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ վարչապետի աշխատակազմի հետ արագ կապ են հաստատել և այդ գումարների հարցը լուծվել է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---