Իրանցի վարորդները բողոքում են՝ նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար![]() 12 նոյեմբերի 2021 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Իրանցի վարորդները բողոքում են՝ նոր Տաթև-Աղվանի նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար, տեղեկացնում է «Ազատությունը»։ Վարորդները նշել են, որ այդ ճանապարհով գալիս են, քանի որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածով անցնելիս բավականին խնդիրներ են առաջանում: Նրանց փոխանցմամբ՝ մոտավորապես 130 դոլարի չափ հարկ են վճարում: Թեև պաշտոնյաները՝ վարչապետի մակարդակով, հավաստիացնում են, որ բեռնատարների համար կիրառելի է Տաթև-Աղվանի ճանապարհը, սակայն «Ազատության» նկարահանող խումբն արձանագրել է, որ ամեն դեպքում ճանապարհի տարբեր հատվածներում բեռնատարների վարորդների համար խնդիրներ են առաջանցում: Նշվում է, որ ճանապարհի մի հատվածում տեսախցիկը նկարել է մի բեռնատար, որը կողաշրջումից էր փրկվել: «Մենք հիմա նոր ճանապարհով ենք գալիս, որը դեռ վերջնական չէ և շատ նեղ է, ադրբեջանական ճանապարհով չենք ուզում գնալ-գալ, որպեսզի գումար չտանք, այս ճանապարհին էլ ոչ մի օգնություն չկա, որպեսզի խնդիր լինելու դեպքում օգնեն՝ մեծ մեքենաներին տեղաշարժեն», - ասել է իրանցի վարորդներից մեկը: «Ազատության» նկարահանող խումբը նոյեմբերի 11-ից գտնվում է Սյունիքի մարզում: Գորիս-Կապան ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածը փակ է, ադրբեջանական կողմն անցակետեր է տեղադրում այդ հատվածում: Հայաստանի սահմանապահ զորքերի ծառայողները քաղաքացիներին չեն թույլատրում անցնել Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածով: Ծառայողները, սակայն, չեն պարզաբանում, թե ինչո՞ւ է արգելվում այդ ճանապարհով անցնել, քանի որ նույն հատվածով կարողանում են անցնել իրանական բեռնատարները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |