Միջադեպի պատճառով փակված Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը երկկողմանի բաց է![]() 13 նոյեմբերի 2021 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Միջադեպի պատճառով փակված Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է, տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը: Ճանապարհը փակվել էր հայկական և ադրբեջանական կողմերի միջև միջադեպի պատճառով, որի մասին մանրամասներ դեռ չեն հրապարակվել։ «Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նոյեմբերի 13-ի առավոտյան հայկական և ադրբեջանական կողմերի միջև միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի ժամանակավորապես փակ էր։ Արցախի իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում էին բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |