Մարությանը ներկայացրել է նորակառույց սքեյթ-պարկը և շների զբոսայգին![]() 13 նոյեմբերի 2021 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Օղակաձև այգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և շների զբոսայգին: Նա նշել է, որ ընդամենը երկու տարի առաջ այգին անխնամ և քայքայված վիճակում էր՝ տարածքի զգալի մասը զավթված էր սրճարաններով և ապօրինի այլ շինություններով, ոռոգման ցանցը փաստացի բացակայում էր, հատակը պատված էր դեռ խորհրդային շրջանից մնացած մաշված սալիկներով, կանաչ ֆոնդը, ըստ էության, կանգնած էր վերացման վտանգի առաջ: Երևանի քաղաքապետարանը սկսել է աշխատանքները զուգահեռ բոլոր ուղղություններով: Նախ, Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար, ազատվել է ապօրինի շինություններից, բետոնից մաքրվել ու կանաչապատվել է մոտ 50,000 քմ տարածք, թարմացվել են ծառերը, տնկվել է 8600 ծաղիկ, հիմնվել է ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացվել նոր լուսավորության ցանց։ Ներդրվել է ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, այգին սալիկապատվել է նոր մոտեցմամբ և առանձնացվել են հեծանվուղիներ: Հատուկ այգու համար նախագծվել և տեղադրվել են նստարաններ և աղբամաններ։ Մաքրվել է Գետառի՝ այգու միջով անցնող հատվածը և կառուցվել է նոր հենապատ: Այգու տարածքում կառուցվել է երկու նոր թեմատիկ պարկ՝ Երևանի առաջին սքեյթ-պարկը և շների համար նախատեսված առաջին պարկը: Օղակաձև զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երևան համայնքի բյուջեի միջոցներով և քաղաքի բարեկամների ֆինանսականաջակցությամբ: ․ ![]() ![]() «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |