ԱԱԾ. Ադրբեջանը նոյեմբերի 15-ից անցակետ կտեղակայի Կապան-Ճակատեն ճանապարհին

ԱԱԾ. Ադրբեջանը նոյեմբերի 15-ից անցակետ կտեղակայի Կապան-Ճակատեն ճանապարհին

PanARMENIAN.Net - Նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Այդ մասին ասվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Նշվում է, որ համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

«Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի մինչև տարեվերջ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---