ՀԺ. ԶՊՄԿ ևս 3.75% մասնաբաժին կփոխանցվի կառավարությանը

ՀԺ. ԶՊՄԿ ևս 3.75% մասնաբաժին կփոխանցվի կառավարությանը

PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից առաջիկայում կառավարությանը ևս մի քանի տոկոս մասնաբաժին կփոխանցվի՝3.75%, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ առաջիկայում կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ևս մի քանի տոկոս մասնաբաժին կստանա:

Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել է ընկերության 25% բաժնետոմսերը։

«Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի 60%-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---