ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ են նախաձեռնել![]() 15 նոյեմբերի 2021 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նոյեմբերի 15-ին՝ ժամը 20.00-ին, նախաձեռնել են ԱԺ արտահերթ լիագումար նիստ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Օրակարգում երկրում ստեղծված իրավիճակն է։ «Քիչ անց հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ»,- ասվում է գրառման մեջ։ Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Նշվում է նաև, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ 4 մարտական դիրք հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |