Օհանյան. Ըստ էության` Երևան-Գորիս մայրուղին ադրբեջանցիների վերահսկողության տակ է16 նոյեմբերի 2021 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ասուլիսում խոսելով սահմանների ստեղծված իրավիճակի մասին, ասել է, որ, ըստ էության, Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ «Հիմնական նպատակը, կարծում եմ, ակնհայտ է. ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը թուրք-ադրբեջանական տանդեմի համար մնում է «Զանգեզուրի միջանցք» գաղափարն առաջ տանելը: Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ժողովրդագրական պատկերի փոփոխության»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։ Նա ընդգծել է, որ այս ամենն առաջին հերթին հետևանք է նրա, որ Հայաստանի իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և Ադրբեջանն ու թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության թուրքերը, հայտնվել են ՀՀ սահմաններում: «Հակառակորդը շարունակում է ճնշումները պարտված իշխանությունների վրա, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ իրականում պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե հակառակորդի, թե միջազգային հարթակում թելադրանքի, պարտադրանքի ներքո»,- ասել է Օհանյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները որևէ հետևություն չեն կատարում ստեղծված իրավիճակից: «Կարելի է ասել, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես անգրագետ կերպով պատերազմը չկարողացան ղեկավարել, ամուր թիկունք ստեղծել բանակին, մոբիլիզացնել ամբողջ ներուժը, այդ ամենի շարունակությունը եղավ այն, որ մեր զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Դա է պատճառը, որ հակառակորդն այսօր այդ ուղղությամբ շարունակում է ճնշումները»,- ասել է Օհանյանը: Նա հավելել է, որ այս պայմաններում Հայաստանի իշխանությունները չեն կարևորում երկրի առջև դրված գերակա խնդիրները հատկապես անվտանգության առումով: «Եվ այսօր Ազգային ժողովում քննարկել տարբեր ոլորտներին վերաբերող տարբեր հարցեր, բայց չքննարկել անվտանգության խնդիրները, գտնում եմ, հանցագործության նման մի բան է»,- ասել է նա: Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի հերթական նիստը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը։ Ընդդիմադիրներն այդպիսով իրենց բողոքն են հայտնել իշխանության կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը մերժելու դեմ։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |