ՊՆ. Հակառակորդն արևելքում գնդակոծում է հայկական դիրքերը16 նոյեմբերի 2021 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։ Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ 4 մարտական դիրք հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |