Աղաջանյան. Ադրբեջանն ընդհանուր օկուպացրել է ՀՀ տարածքի մոտ 41 քկմ-ը![]() 16 նոյեմբերի 2021 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, լիագումար նիստում անդրադառնալով ՀՀ տարածք Ադրբեջանի հերթական ապօրինի ներխուժմանը, հայտարարել է, որ մայիսյան ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքի մոտ 41 քառակուսի կմ հատված՝ մոտ 11 տեղամասում։ «Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ։ Այդ հատվածում Ադրբեջանն ամրապնդել է այս տարվա մայիսին տեղի ունեցած՝ ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։ Աղաջանյանը շեշտել է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, ինչն ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ հանդիսացող ՀՀ-ի համար․ «Դեռևս մայիսից հետո ՀՀ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մոնիթորինգի նպատակով ՀԱԿՊ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ, որը, ցավոք, մինչև օրս կյանքի չի կոչվել։ ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ», - նշել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |