Մամիջանյան․ ԵԽԽՎ-ից պահանջել եմ կասեցնել ադրբեջանցիների մանդատը16 նոյեմբերի 2021 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԵԽԽՎ հեռավար նիստում ներկայացրել է իրավիճակը և պահանջել կասեցնել ադրբեջանական պատվիրակության մանդատը Վեհաժողովում: «Քիչ առաջ հեռավար մասնակցեցի ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստին: Հաշվի առնելով թշնամու կողմից հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա` խոսել եմ ադրբեջանական ագրեսիայի մասին, ներկայացրել եմ իրավիճակը և պահանջել կասեցնել ադրբեջանական պատվիրակության մանդատը ԵԽԽՎ-ում: ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացի մասին խայտառակ զեկույցի մասին խոսելու առիթներ դեռ կունենամ: Աստված բոլորիս պահապան»,-ասվում է գրառման մեջ։ Ըստ ՊՆ հաղորդագրության, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Ժամը 15։00-ի դրությամբ ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի |