ԵԱՀԿ նախագահի կոչը` անհապաղ դադարեցնել էսկալացիան սահմանին

ԵԱՀԿ նախագահի կոչը` անհապաղ դադարեցնել էսկալացիան սահմանին

PanARMENIAN.Net - Շվեդիայի ԱԳՆ ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մտահգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում` կոչ անելով անհապաղ դադարեցնել էսկալացիան։

«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը տարածաշրջանում վերջերս գրանցված միջադեպերի կապակցությամբ՝ այդ թվում հայ-ադրբեջանական սահմանին։ Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին և կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել էսկալացիան և կարգավորել մնացած հարցերը»-գրել է նա։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ ՀՀ ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---