Բլինքեն․ Վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման կարևորությունը

Բլինքեն․ Վերջին լարվածությունն ընդգծում է  ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման կարևորությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մտահագություն հայտնելով ՀՀ և Ադրբեջանի սահմանին ինտենսիվ մարտերի մասին հաղորդագրությունների վերաբերյալ, նշել է, որ վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման կարևորությունը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։

Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ կոնկրետ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումը կանխելու համար։

«Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղիղ և կառուցողական գործակցության՝ բոլոր չլուծված հարցերը, այդ թվում սահմանների սահմանագծումը, լուծելու համար։

Ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճը ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը »,- ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են՝ 1 զոհի տվյալ է ճշտված, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---