Աշոտ Քոչարյան. Հայ-հնդկական հարաբերությունները դինամիկ եւ կայուն կերպով զարգանում են25 մարտի 2009 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը Նյու Դելիի Ջավահարլար Ներուի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդիպում է ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ:Համալսարանի փոխռեկտոր, պրոֆեսոր Ռամադհիկարի Կումարը եւ ֆակուլտետի միջազգային հետազոտությունների ամբիոնի վարիչ տիկին Չեննոյն իրենց ողջույնի խոսքում բարձր են գնահատել Հայաստանի դեսպանի` դասախոսությամբ հանդես գալու պատրաստակամությունը` նշելով, որ դա թույլ կտա իրենց ուսանողներին, մասնավորապես կովկասյան տարածաշրջանի հետազոտություններով զբաղվող երիտասարդ գիտնականներին, հարստացնել գիտելիքները Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Դասախոսության ընթացքում Աշոտ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի պատմական զարգացման ընթացքը, արտաքին քաղաքականության ուղղություններն ու գերակայությունները: Դեսպանը բարձր է գնահատել բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները: Անդրադառնալով հայ-հնդկական համագործակցության ներկա վիճակին` նա կարեւորել է երկկողմ հարաբերությունների դինամիկ եւ կայուն զարգացումը, տնտեսական փոխգործակցության խորացումը, կրթության եւ մշակույթի ոլորտներում կապերի սերտացումը: Այնուհետեւ դեսպանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին, ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |