Հայաստանը կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 32-րդ նիստին25 մարտի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին: Պարոն Կրոտովը ԱԺ նախագահին փոխանցեց ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովի եւ ՀԱՊԿ ՄԽՎ նախագահ Բորիս Գրիզլովի բարեմաղթանքները եւ մայիսի14-15-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ 32-րդ լիագումար նիստին մասնակցելու հրավերը: Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ մայիսի 14-15-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ 32-րդ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերին եւ նախատեսվող միջոցառումներին, քննարկվեցին հետագա համագործակցությանը առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստեց իր գլխավորությամբ ԱԺ պատվիրակության մասնակցությունը նիստի աշխատանքներին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |