Պեսկով․ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի շփման համար բոլորի համաձայնությունն է պետք![]() 17 նոյեմբերի 2021 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։ «Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն, որ դրանք հնարավոր լինեն, հարկավոր է երեք կողմի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է խոսնակը, գրում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան զսպվածության կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման կողմերին և հանդես է գալիս եռակողմ պայմանավորվածությունների կատարման օգտին։ «Իրոք, մարտական գործողությունների վերսկսումը հայ-ադրբեջանական սահմանին լուրջ մտահոգության առիթ տվեց, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվեց հակամարտ կողմերին զսպվածության կոչել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ ռուսական կողմն առաջիկայում ևս դա կանի։ «Մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է»,-ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է նաև, որ իրավիճակի կայունացման համար ակտիվ ջանքեր է գործադրել «առաջին հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |