Դիլիջանում Samsung-ի ինովացիոն կամպուս կբացվի17 նոյեմբերի 2021 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի UWC Դիլիջան միջազգային դպրոց-պանսիոնը և աշխարհում առաջատար տեխնոլոգիական Samsung ընկերությունը համաձայնագիր են ստորագրել, որով Դիլիջանում հիմնադրվում է Samsung-ի ինովացիոն կամպուսը: Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանին՝ ՏՏ հմտություններ և բջջային հավելվածների մշակման գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ստեղծելով հայ պատանիների համար: Samsung-ի ինովացիոն կամպուսի մեկնարկը նախատեսված է 2022թ. հունվարին: Նախաձեռնությանը կարող են մասնակցել 14-16 տարեկան հայ երեխաներ: Պիլոտային ծրագրում նախատեսվում է ընդգրկել Դիլիջան քաղաքը և հարակից համայնքները՝ հետագայում ընդլայնվելու ներուժով: Առաջիկա երեք տարիներին հեռավար աշխատարանների և առկա ձևաչափով բութքեմփերի համադրմամբ կներգրավվի 150 երեխա: Առաջին դասընթացը կսկսվի 2022թ. հունվարին և կշարունակվի մինչև ամառվա վերջ, իսկ հետագա կուրսերը կանցկացվեն հոկտեմբերից մինչև ամառ, ասվում է ասվում է UWC Դիլիջանի հաղորդագրության մեջ: Samsung-ի ինովացիոն կամպուսի նպատակն է աջակցել Հայաստանի զարգացմանը կրթական ծրագրի միջոցով հայ պատանիներին օժտելով անհրաժեշտ հմտություններով: Նշված կրթական ծրագիրը ոչ միայն բարելավելու է մասնակիցների թվային գրագիտությունը, սովորելու հմտությունները, ստեղծարարությունը և երևակայությունը, այլ նաև պայմաններ է ստեղծելու հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն ձևավորելու և երկրում ինովացիոն տեղեկատվական տեխնոլոգիաները տարածելու հարցում: «Մենք նախատեսում ենք կրթական հարթակ տրամադրել Հայաստանի երիտասարդներին՝ նպաստելով ՏՏ ոլորտում նրանց ունիկալ տեխնիկական տաղանդների և ընդունակությունների դրսևորմանը և կտա գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան ստեղծել իրենց սեփական բջջային հավելվածները: Հպարտ ենք, որ Միավորված աշխարհի դպրոցներ Դիլիջանի հետ սերտ համագործակցելով նպաստելու ենք ինովացիոն ՏՏ կրթության տարածմանը Հայաստանում և կրթելու ենք ապագայի բարձրակարգ ՏՏ մասնագետներին»,- նշել է Samsung Էլեկտրոնիքսի ԱՊՀ տարածաշրջանային կենտրոնակայանի նախագահ և գործադիր տնօրեն պարոն Դ.Հ. Քիմը: Samsung-ի ինովացիոն կամպուսի ծրագիրն իրագործվելու է UWC Դիլիջանի գործընկերոջ՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ, որն օգնելու է տեղական դպրոցների հետ կապն ապահովելու գործում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |