Եվրախորհրդարան․ Ադրբեջանի ռազմական գործողությունը հրադադարի ամենակոպիտ խախտումն է17 նոյեմբերի 2021 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` նշելով, որ Ադրբեջանի կողմից, ենթադրյալ սադրանքներին ի պատասխան, ձեռնարկած ռազմական գործողությունը համարվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ամենակոպիտ խախտումը մինչ օրս՝ թողնելով դեռևս չհաստատված թվով սպանված, վիրավոր և գերի ընկած զինվորներ։ Հայտարարության հեղինակները դատապարտել են ապօրինի սահմաններ գծելու ցանկացած փորձ, ինչպիսին արձանագրվել է մայիսի 12-ից հետո` ադրբեջանական զորքերի հայկական տարածք ներխուժումից ի վեր, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Մենք աջակցում և կոչ ենք անում բացել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությամբ, ինչը մեծապես շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Սա ներառում է կապն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի տեքստին և խուսափեն չափազանց ծավալուն մեկնաբանությունից»,– ասվում է հայտարարության մեջ։ Այդուհանդերձ, նրանք նաև մտահոգություն են հայտնել հայկական քաղաքների ու գյուղերի հետ կապ ապահովող ճանապարհներին ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտների վերաբերյալ` հավելելով, որ նման վարքագիծը հակասում է եռակողմ հայտարարության ոգուն և անտեղի խոչընդոտում է տեղի քաղաքացիների կյանքը: ԵԽ ներկայացուցիչները նաև մտահոգություն են հայտնել գերիների վերադարձի վերաբերյալ` փաստելով, որ բազմաթիվ հայ գերիներ դեռ պետք է ազատ արձակվեն։ «Մենք վերահաստատում ենք մեր դիմումը Ադրբեջանի իշխանություններին այս հարցով»,– նշել են նրանք` միաժամանակ հայկական կողմին էլ կոչ անելով փոխանակել ականապատ տարածքների քարտեզները, որպեսզի խաղաղ բնակիչները վերադառնան նախկին հակամարտությունների շրջաններ։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |