Freedom House. Կոչ ենք անում ԵԱՀԿ-ին կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն հետագա էսկալացիաները

Freedom House. Կոչ ենք անում ԵԱՀԿ-ին կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն հետագա էսկալացիաները

PanARMENIAN.Net - Freedom House-ը Twitter-ի իր միկրոբլոգում երեք կարճ գրառում է արել նոյեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական էսկալացիայի մասին՝ կոչ անելով ԵԱՀԿ-ին, այլ կառույցներին կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն հետագա էսկալացիաները։

«1.Freedom House-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով, որոնց արդյունքում երկու կողմից էլ զոհվել և վիրավորվել են զինվորականներ: Կալանավորված զինվորականների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է հետաքննվեն, և տրամադրվեն նրանց հայրենադարձության մանրամասները։

2.Մենք կոչ ենք անում շահագրգիռ կողմերին, ԵԱՀԿ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կիրառել խաղաղության ամրապնդմանն ուղղված մարդակենտրոն մեխանիզմներ՝ տարածաշրջանում երկարատև կայունություն ապահովելու համար, ներառյալ՝ այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն հետագա էսկալացիաները և կապահովեն թափանցիկություն ռազմական գործողություններում:

3.Freedom House-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին թափանցիկ հետաքննություն իրականացնել քաղաքացիական անձանց և կալանավորված զինվորականների մարդու իրավունքների խախտումների ցանկացած մեղադրանքների վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---