Մենենդեսն ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել կրճատել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Մենենդեսն ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել կրճատել ռազմական օգնությունն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, անդրադառնալով ադրբեջանական հարձակմանը ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել կրճատել ռազմական օգնությունն Ադրբեջանին։

«Ադրբեջանի կողմից ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հարձակման հետևանքով հայ զինծառայողների թվում զոհերի և գերեվարվելու մասին հաղորդումները խորը մտահոգություն են առաջացնում։ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը օգնում է հրեշավոր գործողություններ իրականացնել էթնիկ հայերի դեմ։ Ժամանակն է ընդունել NDAA-ի իմ առաջարկած փոփոխությունը, որով այդ օգնությունը կկրճատվի»,-ասվում է գրառման մեջ։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ավելի վաղ նաև բանաձևեր էր ներկայացրել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը դադարեցնելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---