Քերոբյան․ Իրանական ընկերությունները պատրաստվում են խոշոր ներդրումի «Մեղրի» ԱՏԳ-ում

Քերոբյան․ Իրանական ընկերությունները պատրաստվում են խոշոր ներդրումի «Մեղրի» ԱՏԳ-ում

PanARMENIAN.Net - Իրանական խոշոր ընկերությունների խումբը պատրաստվում է մեծ ներդրում անել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նաև նշել է, որ ներդրումային առաջարկը, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կքննարկի արդեն հաջորդ նիստում, գրում է Sputnik Արմենիան։

«Ծրագիրն անմիջապես հաստատվելուց հետո կսկսի իրագործվել»,– ասել է նախարարը։

Հունվարին Քերոբյանն այցելել էր Մեղրի և հայտնել, որ տեղի ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---