ՄԻՊ-ը Russia Today-ի ուղիղ եթերում ներկայացրել է ադրբեջանական հարձակումների հետևանքները18 նոյեմբերի 2021 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Russia Today-ի ուղիղ եթերում ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական անօրինական ներխուժումների ու ահաբեկչական հարձակումների հետևանքները, որից վերջինը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր են գործում հանցանքներ մեր գյուղերի անմիջական հարևանությամբ՝ կրակելով, գողություններով, սպառնալով ու ահաբեկելով խաղաղ բնակչությանը։ «Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (ANCA Western Region) աջակցությամբ Russia Today-ին հարցազրույցի ժամանակ խոսել եմ այդ անօրինական արարքների իրական պատճառների մասին։ Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը Ադրբեջանում վերջին պատերազմից հետո դարձել են ծայրահեղական՝ ֆաշիզմի աստիճանի։ Հայասպանություն խրախուսող պետական քաղաքականությունը սպառնալիք է երկու երկրի ժողովուրդների խաղաղ կյանքին ու անվտանգությանը»,-ասվում է գրառման մեջ։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |