Միշուստինը Երևանում է․ Կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Միշուստինը Երևանում է․ Կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան։ Նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

Նախատեսված են Միշուստինի հանդիպումները Ղրղզստանի, Բելառուսի կառավարությունների ղեկավարների հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նոյեմբերի 18-19-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---