Պուտին․ Աճում է ՌԴ դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը լուծելու ջանքերում![]() 18 նոյեմբերի 2021 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին վկայում են, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռ վերջնական չի հանդարտվել և այդ պայմաններում հետագա կարգավորման համար աճում է ռուսական դիվանագիտության դերը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճահարույց հարցերի լուծմանն ուղղված ջանքերում, անկասկած, աճում է ռուսական դիվանագիտության դերը»,-ասել է նա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ «Սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ վերջնական չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար չափազանց կարևոր են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակիչների անվտանգության երաշխավորի», - ասել է նա ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստում։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |