Տիգրան Թորոսյան. Հայաստանին նոր կուսակցություններ, նոր կառավարություն եւ նոր դեմքեր են հարկավոր26 մարտի 2009 - 17:37 AMT PanARMENIAN.Net - «Ես ավելի քան համոզված եմ, որ քաղաքական իրադրության վերջին զարգացումները լուրջ ազդեցություն կունենան Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրությունների վրա: Եթե «Ժառանգություն» կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը համատեղ ցուցակով գնային ընտրությունների, նրանք շատ ավելի մեծ շանսեր կունենային հաղթահարելու 40%-անոց սահմանը»,- Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:Նրա խոսքով, ՀԱԿ ոչ կորեկտ եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց «Ժառանգություն» կուսակցությունից իր գործընկերների հանդեպ: Վերջիվերջո, «Ժառանգություն» կուսակցությունը միակ խորհրդարանական ընդդիմական ուժն է եւ նման վերաբերմունքի արժանի չէր»,- հայտնեց նա: Թորոսյանը նաեւ ավելացրեց, որ եթե «Ժառանգություն» կուսակցությունը որոշեր մենակ գնալ ընտրությունների, դա ոչ մի լուրջ հետեւանքներ չէր ունենա ընտրությունների ելքի համար, նույնիսկ եթե ընդդիմական ուժերը միավորվեին ընտրությունների գործընթացին: «Ես կարծում եմ, որ այդ հարցն առաջին հերթին վերաբերում է Երեւան քաղաքի բնակիչներին, իսկ հետո արդեն` քաղաքական կուսակցություններին»,- հայտնեց Տիգրան Թորոսյանը: Տիգրան Թորոսյանը միանգամայն վստահ է, որ ընդդիմության պառակտումը եւ միակ խորհրդարանական կուսակցության չմասնակցելը ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ կոալիցիոն ուժերը Ավագանու խորհրդի շրջանակներում նոր կոալիցիա կձեւավորեն, իսկ ՀԱԿ կպարտվի ընտրություններին: Խորհրդարանի նախկին խոսնակը ուշադրություն դարձրեց նրան, որ Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրությունները չեն կարող նախագահական ընտրությունների շարունակությունը լինել, ինչպես այդ մասին հայտարարում են ՀԱԿ ներկայացուցիչները: Բայց նա համաձայն է այն բանի հետ, որ այդ ընտրությունները բացառապես քաղաքական գործընթաց են իրենցից ներկայացնում: «Յուրաքանչյուր միջոցառում, անգամ ընթրիքը, որը տեղի է ունենում կուսակցությունների մասնակցությամբ, զուտ քաղաքական գործընթաց է հանդիսանում»,- հայտնել է նա: Այն հարցին, թե ինչ է ստացել հայ հասարակությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից քաղաքականություն, Տիգրան Թորոսյանը հայտնեց. «Տասնամյա լռությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն անակնկալ էր բոլորի համար: Դժվար է ասել, թե ինչ ստացավ հասարակությունը, երեւի թե եւս մեկ այլընտրանք»: Ինչպես նշեց Տիգրան Թորոսյանը, Հայաստանում բազմակուսակցական համակարգը զարգացած չէ եւ գտնվում է շատ ցածր մակարդակում: Նրա խոսքով, ընտրությունները նման են հայելու եւ անդրադարձնում են ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում: «Թե' ընդդիմությունը, եւ թե' իշխանությունները միեւնույն մեխանիզմի մասն են կազմում եւ միանման առավելություններ ու թերություններ ունեն: Հայաստանը նոր կուսակցությունների, նոր գործիչների եւ դեմքերի կարիք ունի»,- հայտնեց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |