Պատարան Ստեփանակերտին ջրով կսնուցի 2022-ին, ջրամբարը պատրաստ կլինի 2025-ին19 նոյեմբերի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին լրացուցիչ քանակի սնուցման նպատակով Պատարա գետի վրա ջրընդունիչ հանգույցի և 22 կմ ջրագծի կառուցման աշխատանքները սկսված են: Այս մասին այտնել են Արցախի նախագահի աշխատակազմից` կցելով Արցախի ջրային կոմիտեի պատասխանը, տեղեկացնում է CivilNet-ը։ Նախատեսվում է, որ դրանք կավարտվեն 2022-ի հուլիսին։ Պատարայի ջրամբարի նախագծանախահաշվարկային փաստաթղթերը Արցախի ջրային կոմիտեն արդեն պատվիրել է, նախատեսված է, որ ջրամբարի շինարարական աշխատանքները կավարտեն 2025-ի գարնանը։ Ամռանը երաշտի պատճառով Ստեփանակերտի մի շարք թաղամասեր ջրազրկվել էին։ Այդ իսկ պատճառով արդիական է դարձել Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։ Արցախցի գյուղատնտես Արման Մարտիրոսյանը CivilNet-ի հետ զրույցում ասել է, որ 5 մլն խմ տարողությամբ Պատարայի ջրամբարի կառուցումը մեծ խթան կլինի այգեգործության, բանջարաբուծության, ինչպես նաև հացահատիկի մշակման համաև․ «Ինչքան էլ փորձենք գյուղատնտեսությամբ զբաղվել, մեծ ջանքեր գործադրել, առանց ջուր չկա կյանք, չկա գյուղատնտեսություն»։ 2020-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնության արդյունքում Արցախը կորցրել է ջրային պաշարների զգալի մասը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |