Աղաջանյան․ Ամեն ինչ անելու ենք գերիների վերադարձի համար, բայց պետք է քննել՝ ինչպես են այնտեղ հայտնվել![]() 19 նոյեմբերի 2021 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Հայաստանն ամեն ինչ արել ու անելու է, որ գերիներն օր առաջ վերադառնան հայրենիք։ «Բայց, միաժամանակ, պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, ու որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան հարկ եղած ժամանակ, որ հանրությունը, պետությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում ու ինչ գործընթացի արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։ Պատգամավորը նշել է, թե սա իրավական պետության տրամաբանությունից է բխում։ «Սա նորմալ գործընթաց է, որևէ անձի կամայական ցանկության հարց չէ, սա իրավական հարց է ու պետք է լուծվի իրավական ընթացակարգերով», - ասել է Աղաջանյանը։ Ավելի վաղ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննեն: «ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ ու պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի. ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում, զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն», - ասել էր նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |