Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք կա և 3 մահ![]() 19 նոյեմբերի 2021 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Արցախում նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել: Արցախում մեկ օրում արձանագրվել է մահվան 3 դեպք: Մահացել են, 74-ամյա, 73-ամյա, 92-ամյա տղամարդիկ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20,999 քաղաքացու հետազոտություն, որից 3402-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |